Պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներին. Վահե Էնֆիաջյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ՝ պարզելու արդյոք խորհրդարանական այդ ուժը պատրա՞ստ է նշված հարցի շուրջ քննարկումների։
«Մենք պատրաստ ենք քննարկումներին։ Երբ Նիկոլ Փաշինյանը Միացյալ նահանգներից կվերադառնա, մնացած բոլոր հարցերը և խնդիրները քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա։
Իսկ քանի դեռ սահմանադրական փոփոխություններ իրականացված չեն, նման քննարկումների համար արդյոք պատեհ պահ է ընտրված, հետաքրքրվեցինք Վահե Էնֆիաջյանից։
«Կարծում եմ՝ բազմակողմանի քննարկումների ձևաչափը միշտ էլ կարևոր է և անհրաժեշտ է։ Ինչ արդյունք էլ որ կլինի, պետք է հարգանքով վերաբերել դրան»,- ամփոփեց խորհրդարանականը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նաև նշել էր՝ կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենապաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնել ավելի վաղ՝առավել շուտ սկսելու տնտեսության վերականգնման ընթացքը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծված վիճակը ավտորիտար ճանապարհ գնալու տեսանկյունից խիստ վտանգավոր է. քաղաքագետ
- Փաշինյան. Առաջիկայում քննարկելու եմ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան