Արա Բաբլոյանը շնորհավորել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին։
ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Սիրելի երևանցիներ,
թեև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված:
Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին և դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
Շնորհավորում եմ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» դաշինքին` Երևան քաղաքի ավագանու կազմում ընգրկվելու կապակցությամբ: Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում»:
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ու վայրկյան ծառայել Ձեզ. Հայկ Մարության
- Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն ընդունում է ընտրությունների արդյունքները
- «Աստված իմաստություն տա նորընտիր քաղաքապետին». Շնորհավորում են մասնակից քաղաքական ուժերը
- Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար. «Ժառանգություն» կուսակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին