Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում քրդական ուժերին սատարելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Կոմերսանտի» համար իր հոդվածում հայտարարել է, որ ամերկյան կողմը շարունակում է աջակցություն ցուցաբերել քրեական խմբավորումներին՝ դրանով իսկ խախտելով տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից վերջերս ցուցաբերված անսովոր աջակցությունը շարունակվում է։ Տարածաշրջանում հավասարակշռությանը վնաս հասցնող նմանօրինակ քայլերը պետք է դադարեցվեն»,- հայտարարել է Էրդողանը։
Նա նաև հավելել է, որ Թուրքիան քուրդ ահաբեկիչների դեմ պայքարում ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը, քանի որ երկու երկրները հարևաններ են և պետք է միասնական հայացք ունենան միմյանց անվտանգությանը սպառնացող իրավիճակներին։