Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար. «Ժառանգություն» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել՝ ազատ և օրինական ընտրությունների կայացման կապակցությամբ:
Կուսակցության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
««Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ:
Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի և երաշխիքը՝ նախկինին այլևս երբեք չվերադառնալու:
Մենք նաև շնորհավորում ենք նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պարոն Հայկ Մարությանին՝ այս կարևոր միջոցառումը իրենց մասնակցությամբ կայացնելու համար և ամենաբարին մաղթում նրանց բոլորին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան