Իտալիայում միգրացիոն կանոնները խստացվել են
Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ երկրի կառավարությունը հավանության է արժանացրել միգրացիոն քաղաքականության խստացումը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով, Իտալիայի նախարարների խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել առաջարկված փաթեթը։
Նախարարը նաև հավելել է, որ այս որոշումն Իտալիան ավելի անվտանգ կդարձնի։
Սալվինին ընդգծել է, որ օրինագիծ թույլ է տալիս քաղաքացիությունից զրկել այն օտարերկրացիներին, ովքեր ազգային անվտանգության համար վտանգ են ներկայացնում։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին