Մեսսին չի մասնակցելու ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողնելու Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի մրցանակի հանձնման արարողությունը։
Գազետա.ռու-ն, հղում անելով Mundo Deportivo-ին, գրում է, որ արգենտինացին անձնական պատճառներով չի կարող մասնակցել արարողությունը, որը կայանալու է Լոնդոնում այսօր։ Մեսսին Ֆրենց Պուշկաշի մրցանակի հավակնորդների թվում է, որը տրվում է խաղաշրջանի ամենագեղեցիկ գոլի համար։
2018-ի լավագույն խաղացողի մրցանակին հավականում են՝ «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչ (Խորվաթիա), «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահ (Եգիպտոս)։