Մոնսերատ Կաբալյեն հոսպիտալացվել է
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Բարսելոնայում հոսպիտալացվել է։ Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին հայտնել են իսպանական ԶԼՄ-ները։
85-ամյա երգչուհին արդեն հինգ օր է գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Կաբալյեի ընտանիքը վստահեցրել է, որ այժմ երգչուհու մոտ ամեն ինչ նորմալ է, և նա շուտով կվերադառնա իր սովորական կյանքին։
«Անհանգստության կարիք չկա»,- ասել են Կաբալյեի մերձավորները։
Հիշեցնենք, որ 2013 թվականին Մոնսերատ Կաբալյեն ելույթ է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նա նաև եղել է Ստեփանակերտում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի ալբոմի շնորհանդեսին. «Իրադարձությունը պատմական է Արցախի համար»
- Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը` Փարիզում
- Օպերային արվեստի դիցուհի Մոնսերատ Կաբալիեն վաղը ելույթ է ունենալու հայ հանդիսականի առջև
- Մոնսերատ Կաբալիեն Ստեփանակերտում է