
Անակնկալ հանդիպել են Հայաստանի ու Կանադայի վարչապետերը
Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել. «Անակնկալ հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը»։
Սա նրանց երկրորդ նման հանդիպումն է։ Հիշենենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների , այդ թվում Կանադայի վարչապետի հետ: