Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային
Այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նամականիշի մարումն իրականացրել են նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԱԾ գնդապետ Պետրոս Պետրոսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նախարար Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ նամականիշի գոյության փաստն ինքնին հատկանշական է, քանզի այն կոչված է ևս մեկ անգամ ապացուցելու հայոց պետականության կերտման գործում անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը:
Նամականիշի վրա, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքը՝ ուրվագծային եղանակով: Փոստային նամականիշի աջ հատվածում պատկերված է Երկիր մոլորակը և լուսավորվող ՀՀ Ազգային անվտանգության ծառայության զինանշանը՝ խորհրդանշելով ազգային անվտանգության մարմինների կարևորությունը ամբողջ աշխարհում:
Փոստային նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30.000 օրինակով:
Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում