Թուրքիայում գտնվող ամերիկացի հոգևորականը հնարավոր է ազատ արձակվի հոկտեմբերի 12-ին
Ամերիկյան «Wall Street Journal» (WSJ) թերթն անդրադարձել է Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հնարավոր ազատ արձակման մասին թուրք և ամերիկացի պաշտոնյանների դիտարկումներին, ըստ որոնց՝ Բրանսոնը հնարավոր է ազատ արձակվի հոկտեմբերի 12-ին:
Ըստ թերթի` այն թուրք պաշտոնյաները, ովքեր ազդակ են տվել հոգևորականի հավանական ազատ արձակման վերաբերյալ, նշում են, որ ամերկացի հոգևորականին ԱՄՆ-ին արտահանձնելու համար Վաշինգտոնը պետք է վերջ դնի գործադրած ճնշումներին:
«Էրմենիհաբերն»-ն էլ գրում է, որ Սպիտակ տունը Բրանսոնի հարցի շուրջ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցները որոշել է նվազեցնել:
Այս որոշման ենթատեքստն այն է, որ Թուրքիան տնտեսական խնդիրներ ունի և մտավախ է, որ կավելանան պատժամիջոցները նաև այլ ոլորտներում:
Ամերիկացի մի պաշտոնյա էլ նշել է. «Մինչ հոկտեմբեր ամսին տեղի ունենալիք նիստը, լավագույն ռազմավարությունը կլինի հանգիստ մնալը: Մեկ է, արդեն նկատել են, որ ամենավերջում կարող ենք գործի անցել` թելադրելով մեր կամքը»:
Պաշտոնյայի համոզմամբ` օրհասական ժամանակաշրջան է և չեն ցանկանում թուրքերին նեղը գցել:
Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա զգուշացնում է, որ պետք չէ նախօրոք տոնել հոգևորականի ազատ արձակումը: Նրա պարզաբանմամբ` հայտնի է, որ թե Էրդողանը և թե Թրամփը վերջին րոպեին փոխում են իրենց որոշումը:
Էրդողանի վարչակազմի մերձավոր շրջապատից փաստաբան Սելման Օղութն ասել է. «Մյուս ամսում կայանալիք դատական նիստին կարող է Բրանսոնն ազատ արձակվել, քանի որ մեղադրանքները «անդամության» (խմբ. գյուլենական համայնքի կամ PKK-ի անդամ) հետ կապ չունեին»:
Նրա կարծիքով` Բրանսոնի ազատ արձակումը նախապայման է. «Եթե ես լինեի դատավորը, չէի ընդունի «այսպես արա, այնպես արա» հրահանգները: Ամերիկան իմ ղեկավարը չէ»:
«Wall Street Journal»-ում մի ուշագրավ պնդում կա այն մասին, որ դեռևս հուլիսին ամերիկացի պաշտոնյաները Թուրքիայի հետ պայմանավորվել էին Բրանսոնի ազատ արձակման շուրջ և այսպես ասած՝ հավատում էին, որ Թուրքիայից Գերմանիա թռչող ինքնաթիռը պատրաստ սպասում է:
Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան անընդունելի է համարել ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու պահանջը
- Թուրքական դատարանը հրաժարվել է ազատ արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնին
- Փայլանը շարունակում է աջակցել Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականին
- ԱՄՆ-ն Թուրքիային հորդորում է ազատ արձակել կալանավորված ամերիկացի հոգևորականին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան