«Աստված իմաստություն տա նորընտիր քաղաքապետին». Շնորհավորում են մասնակից քաղաքական ուժերը
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները և ավագանու կազմում ընդգրկված, և պատված, սոցիալական ցանցերում շնորհավորել են «Իմ քայլը» դաշինքին հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում ու հաջողություն եմ մաղթում նորընտիր ավագանուն։ Անելիք շատ կա...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակում ներկայացված Ալեսյա Բեջանյանը:
«Լույս» դաշինքի ընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականում առաջադրված Անի Սամսոնյանն էլ գրել է. «Շնորհավորում «Իմ Քայլը» դաշինքին հաղթանակի կապակցությամբ։ Կհանդիպենք ավագանիում։
«Լույս» դաշինքի ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանն էլ հաջողություն է մաղթել Հայկ Մարությանին. «Շնորհավորենք միմյանց այս արդար ընտրության առթիվ և հաջողություն մաղթենք նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին, բարով կառավարի: Աստված իմաստություն տա մեր նորընտիր քաղաքապետին»:
Ավելի ուշ Անահիտ Բախշյանը շնորհավորել է «Լույս» դաշինքի իր երիտասարդ գործընկերներին, որոնք ընդգրկվել են ավագանու կազմում:
«Սրտանց շնորհավորում եմ «Լույս» դաշինքի իմ երիտասարդ գործընկերներին, հավատում եմ իրենց կարողություններին:
Ու քանի որ դեռ հայտնի չէ, թե «Լույս» դաշինքի ցուցակից քանի հոգի են անցել, ես մի դիտարկում անեմ: 2017թ. ընտրությունների ժամանակ «Երկիր Ծիրանին» 6%-ի փոխարեն հավաքեց 3.1% ու անցավ 5 հոգով, մենք 8%-ի փոխարեն հավաքել ենք 5%, ուրեմն Լույսն էլ 5 հոգով պիտի ներկայանա: Եթե այս տրամաբանությամբ որոշվի, ապա ես էլ հավանաբար կլինեմ այդտեղ, որովհետև ես թեկնածուների ցուցակի 6-րդն եմ, եթե ավելի քիչ հոգով անցնի Լույսը ու ես դուրս մնամ, իհարկե շատ կտխրեմ, որովհետև շատ եմ ուզում գործել: Առաջ Աստված»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Անահիտ Բախշյանը:
Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Մհեր Շահգելդյանն էլ գրել է. «Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը»:
«Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանն էլ գրել է. «Мы проиграли битву но не войну»:
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն էլ շնորհավորական ուղերձ է հղել՝ ազատ և օրինական ընտրությունների կայացման կապակցությամբ. Մենք նաև շնորհավորում ենք նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պարոն Հայկ Մարությանին՝ այս կարևոր միջոցառումը իրենց մասնակցությամբ կայացնելու համար և ամենաբարին մաղթում նրանց բոլորին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին