Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» (“Orange”) ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ» (“Orange”) ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ: Նա նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող բիզնես ֆորումին:
Նախագահ Սարգսյանը կարևորել է ֆրանսիական հայտնի ընկերությունների գործուն և ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովին հանդես է եկել որպես գլխավոր բանախոս
- ՀՀ նախագահը կլինի Ֆրանսիայում անցկացվող ամենամյա Summit of Minds գագաթնաժողովի գլխավոր բանախոսը