Երթևեկության փոփոխություն՝ Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով սեպտեմբերի 26-ից Երևան քաղաքի Արտաշիսյան (մանկական հիվանդանոցի մոտ) և Հալաբյան (24-59 շենքերի վերջնամաս) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Հալաբյան փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
Հարակից հրապարակումներ`
- Երթևեկության փոփոխություն Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում
- Երթևեկության փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի անցումների հատվածներում
- Երթևեկության փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում
- Երթևեկության փոփոխություն մայրաքաղաքում
- Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում
- Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում