ԺՈՒԿ-ը շնորհակալություն է հայտնում լրատվամիջոցներին
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակից Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը սեպտեմբերի 23-ին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ շնորհավորում է երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ, ՀՀ վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ:
Կուսակցությունը տարարծ հայտարարությամբ շնորհակալություն է հայտնում ԺՈւԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար, իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար, ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:
«Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը:
Բարի երթ մեզ բոլորիս»,-ասված է Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԺՈՒԿ-ն անցած ընտրություններում ստացել է քվեների 0.22 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներին. Վահե Էնֆիաջյան
- Արա Բաբլոյանը շնորհավորել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին
- Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն ընդունում է ընտրությունների արդյունքները
- «Աստված իմաստություն տա նորընտիր քաղաքապետին». Շնորհավորում են մասնակից քաղաքական ուժերը
- Քաղաքական ուժեր, որ չհատեցին 1%-ի շեմը