Իրանում ձերբակալել են շքերթի ժամանակ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց
Իրանական իշխանությունները ձերբակալել են 22 անձանց, որոնք մասնակից են եղել Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ ահաբեկչությանը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Իրանի հետախուզության նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ գերատեսչությունը նույնականացրել է ահաբեկչության հետ կապ ունեցող հինգ հոգուց բաղկացած ահաբեկչական խմբավորման։
Ձերբակալվածների մոտից հայտնաբերել են պայթուցիկ նյութեր և զինամթերք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է Ահվազում զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ին ձեռնտու է ոչ անվտանգ իրավիճակ ստեղծել Իրանում։
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում, որ հակաիրանական ծրագրված գործողությունը ղեկավարվում է ԱՄՆ-ից. Վարդան Ոսկանյան
- Իրանի նախագահը Թրամփի համար Հուսեյնի ճակատագիրն է կանխատեսել
- ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը
- Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
- Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- Ահաբեկչություն՝ Իրանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան