Յուրի Տեփանոսյանի գործը կշարունակի կինը
Ոստիկանական համակարգի տարբեր ստորաբաժանումների 9 ծառայողներ այսօր առաջին սպայական ուսադիրները ստացան անձամբ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։ Ամուսնու կիսատ թողած գործը շարունակելու վճռականությամբ՝ նրանց շարքում է նաև 2016 թվականի հուլիսին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը։
Ոստիկանության պետը, շնորհավորելով սպաներին, ևս մեկ անգամ փաստել է՝ իրենց աշխատանքով ոստիկանի, և, առհասարակ, համակարգի պատիվը բարձր պահող ծառայողները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են։
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Տեփանոսյանի հայր. Իմ ասածին տեր եմ
- Ավելի քան 20 հազար մարդ այցելել էր ՊՊԾ գնդի տարածք՝ հարգելու սպանված ոստիկանների հիշատակը
- ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունենում հիշատակի միջոցառում՝ նվիրված սպանված ոստիկաններին
- «Ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են». սպանված ոստիկանի մայրը՝ «Սասնա Ծռերի» մասին. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան