Նոր Զելանդիայի վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա է եկել 3-ամսական դստեր հետ
Նոր Զելանդիայի վարչապետ Յասինդա Արդերն, ով հայտնվեց համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, երբ վարչապետի պաշտոնում լույս աշխարհ բերեց դստերը, այսօր կրկին ուշադրության կենտրոնում է՝ դստերը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի դահլիճ բերելով։
Վարչապետին նկարել են ՄԱԿ-ի դահլիճում՝ Նելսոն Մանդելայի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ, դստերը համբուրելիս ու խաղացնելիս։ Յասինդայի կողքին էր նաև նրա զուգընկերն ու երեխայի հայրը՝ Քլարկ Գեյֆորդը։
Նշենք, որ 38-ամյա Յասինդա Արդերն աշխարհում երկրորդ առաջնորդն է, որ երեխա է ունենում պաշտոնավարման ընթացքում։ Առաջին կինը Բենազիր Բհուտոն էր, ով Պակիստանի վարչապետն էր, երբ նրա դուստրը ծնվեց 1990թ.-ին։
Յասինդա Արդերնն առաջին կինն է, որ ՄԱԿ է եկել երեխայի հետ։ Փոքրիկի համար անգամ անցագիր է հանվել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան