Փաստաբան. Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ ընտրվելու է ստորագրություն երկրից չհեռանալու մասին։ Panorama.am-ի հետ զրույցում Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի։
«Նրան կասկածում են 2018 թվականի ապրիլին Բաղրամյան ու Մաշտոցի պողոտաներում ոստիկանների ու ցուցարարների մի հատվածի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառելու համար»,-մանրամասնեց փաստաբանը։
Երանոսյանը ներկայացրածի հետ չի համաձայնվել, չի ընդունել։ Այլ հարցերի Սաֆարյանը չի պատասխանում։
«Այս պահին այլ ասելիք չկա, սպասում ենք, տեսնենք, նախաքննական մարմինը ինչ կորոշի։ Մեղադրանքը դեռ առաջադրված չէ»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ
- «Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում նռնակ նետելու հրահանգը տվել էր ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը
- Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան