ՖԻՖԱ-ի լավագույնները
Լոնդոնում նախօրեին կայացել է ՖԻՖԱ-ի՝ «The Best» մրցանակաբաշխությունը:
ՖԻՖԱ-ի վարկածով, տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի», աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
Հիշեցնենք, որ այս մարցանկին հավակնում էին պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:
Տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակն է Սալահը, որը նա խփել էր «Էվերթոնի» դարպասին:
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ճանաչվել է 2018թ. աշխարհի լավագույն մարզիչը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մրցանակի համար պայքարում էին նաև Զլատկո Դալիչը և Զինեդին Զիդանը:
ՖԻՖԱ-ի վարկածով, Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահը:
Տարվա խորհրդանշական հավաքականն է՝
Դարպասապահ - Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)
Պաշտպաններ - Դանի Ալվես (ՊՍԺ), Ռաֆաել Վարան(«Ռեալ»), Սերխիո Ռամոս(«Ռեալ»), Մարսելո («Ռեալ»)
Կիսապաշտպաններ - Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Նգոլո Կանտե(«Չելսի»), Էդեն Ազար («Չելսի»)
Հարձակվողներ - Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Քրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)։