
Եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը
«Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը հյուրընկալվել է ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքում, որի շրջանակներում նախատեսված միջոցառումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 13-ը:
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության փոխանցմամբ, Էքս-ան-Պրովանս քաղաքում փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, սենատոր Սոֆի Ժուասենը, նախկին քաղաքապետ Ալեն Ժուասենը, Էքս-ան-Պրովանսի քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, Արցախի մասին դասախոսություններ և վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ։
Նախարարությունից հայտնում են, որ Էքս-ան-Պրովանսում միջոցառումներով եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը, որի մեկնարկը տրվել է 2017 թ. նոյեմբերի 21-ին Վիլյորբան քաղաքում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը։
Մոտ մեկ տարի տևած փառատոնը հյուրընկալվել է Արցախի քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Ֆրանսիայի 11 քաղաքներում, որի շնորհիվ փառատոնի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Արցախի պատմությանը, նրա ժողովրդի առօրյային և հարուստ մշակութային ժառանգությանը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին