Ի՞նչ զենքեր է վաճառել Ռուսաստանն Ադրբեջանին 2005-ից ի վեր
Բաքվում անցկացվելիք ADEX 2018 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին ընդառաջ «ՏԱՍՍ»-ը մեծ հոդվածով ներկայացրել է, թե 2005 թվականից ի վեր ինչ զենքեր է վաճառել Ռուսաստանն Ադրբեջանին։
Աղբյուրը նշում է, որ ցուցահանդեսին մասնակցելու է 32 երկրից 200 ընկերություն։ Ցուցահանդեսի ավանդական մասնակիցներից է Ռուսաստանը։ Վերջինն առաջատար դիրք ունի այն երկրների ցանկում, որոնցից Ադրբեջանը ռազմատեխնիկական արտադրանք է ձեռք բերում։
Այս տարվա սեպտեմբերի 1-ին էլ Ադրբեջանի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում հայտարարեց, որ Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 մլդ դոլարի զենք է գնել ու այդ թիվը կաճի։
Զենքի շուկայում Ադրբեջանը Ռուսաստանի խոշոր գործընկերն է։ SIPRI-ի գնահատականի համաձայն, 2006-2016 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից ներկված զենքի 22 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո և մինչև 2005 թվականը Ռուսաստանը Ադրբեջանին զենք չի մատակարարել։
2005-2010 թվականներին Ադրբեջանը ռուսական կողմից գնել է Ми-172, Ми-171В, Ми-17-1В տիպի ուղղաթիռներ զինված ուժերի, մաքսային ծառայության, արտակարգ ծառայության ու ՆԳ նախարարության համար։ 2008-ին փրկարարների համար Ռուսաստանից ձեռք է բերվել նաև Бе-200ЧС ինքնաթիռ, 2010-ին՝ Ка-32А օդանավ։
2007-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գնել է Т-72Б մոդելի տանկեր, 4 զրահապատ БРЭМ-1 մեքենաներ, վեց Мста-Б հաուբից՝ 150 մմ տրաաչափով։
2008-2010 թվականներին Ռուսաստանից Ադրբեջան մատակարարվել է նոր արտադրության 70 զրահապատ մեքենա՝ БТР-80А, ինչպես նաև ռազմական Կամազներ։ 2010-ին կնքված պայմանագրով էլ ադրբեջանական կողմը ստացել է 100 հակատանկային հրթիռային համակարգ՝ «Կորնեթ Է»։ 2009-ին կնքնված պայմանագրով Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է С-300 զենիթահրթիռային երկու համակարգեր, դրանք պատվիրատուին են հասել 2010-2011 թվականներին։ Գործարքի արժեքը կազմել է 300 մլն դոլար։
2013-2018 թվականների ընթացքում կնքված պայմանագրերով, Ադրբեջանական կողմը Ռուսաստանից ձեռք է բերել ցամաքային զորքերի համար նախատեսված զգալի ծավալով տեխնիկա.
• 100 տանկ ՝ Т-90С,
• 118 հետևակի մարտական մեքեն՝ БМП-3,
• 230 զրահապատ մարտական մեքենա՝ БТР-82А,
• 166 հրետանային համակարգեր։
«ՏԱՍՍ»-ի հրապարակած ցանկն այսքանով չի ավարտվում։ Ռազմական ոլորտում համագործակցությունն էլ զենքի գործարքներով չի սահմանփակվում։ Օրինակ, ադրբեջանցի սպաներն ու կուրսանտներն անվճար կրթություն են ստանում Ռուսաստանի ուսումնական հաստատություններում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Շարմազանով
- BBC. Ադրբեջանը ցանկանում է ավելի շատ զենք ստանալ Իսրայելից
- ՌԴ-ն եթե զենք մատակարարի Ադրբեջանին, ավելի ուժեղ զենք կմատակարարի հայկական կողմին. Բաբայան
- Ադրբեջանը ՌԴ-ից 5 միլիարդ դոլարի զենք է գնել. Ալիև
- Ինչ զենք է օգտագործել Ադրբեջանը՝ նկարագրություն