Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը։ Վեստի.ռու-ն գրում է, որ ՄԱԿ-ում հավաքվել են 196 երկրից նախագահներ, կառավարության ղեկավարներ և արտաքին գործերի նախարարներ։
Նստաշրջանի օրակարգում է՝ Սիրան, Կորեական թերակղզին և Իրանի հետ միջուկային համաձայնությունը։
«Աշխարհի բոլոր ժողովուրդների համար խորհրդարան»,- այսպես էր ասում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես Նյու Յորքում է, նա ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը։