Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ
Beeline-ը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ֆիքսված հեռախոսակապի նոր «Նախընտրելի» սակագնային փաթեթի գործարկման մասին: Փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանալու են 100 րոպե Հայաստանի, ԼՂՀ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի բոլոր ֆիքսված և բջջային ցանցերին զանգահարելու համար, ինչպես նաև 500 րոպե Հայաստանում Beeline-ի ֆիքսված ցանցում զանգահարելու համար։ Հայտնում են ընկերությունից։
«Նախընտրելի» փաթեթի ամսական բաժանորդավճարը կազմում է 1300 դրամ, սակայն Beeline-ի գործող բաժանորդներն այս փաթեթին անցում կատարելով կարող են առանց հավելյալ վճարումների մինչև դեկտեմբերի 1-ն օգտվել նոր փաթեթի բոլոր առավելություններից ՝ ընդամենը 1100 դրամ ամսավճարով։
Նոր սակագնային փաթեթին միանալու համար անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսից զանգահարել 8001 կարճ համարով, և փոփոխությունը ուժի մեջ կմտնի հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Նոր առաջարկին կարելի է նաև միանալ՝ այցելելով մոտակա Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակ։
«Բաժանորդներից ստացված հետադարձ կապում մենք հաճախ ֆիքսված հեռախոսակապի վերաբերյալ տարբեր առաջարկներ ենք ստանում։ Ոմանց համար ավելի կարևոր է ֆիքսված ցանցում առկա խոսելաժամանակը, ոմանք էլ նախընտրում են զանգահարել բջջային հեռախոսահամարներին կամ արտասահմանում գտնվող իրենց հարազատներին։ Վերլուծելով այդ կարծիքները՝ մենք որոշեցինք համատեղել այդ ամենը մի փաթեթում։ Վստահ եմ, որ մեր հաճախորդներին դուր կգա քաղաքային հեռախոսակապի այս նոր ունիվերսալ առաջարկը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Աղբյուրը հիշեցնում է, որ մինչև 2019 թ․ հունվարի 15-ը Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, իսկ դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր զանգերի արժեքը կկազմի 15 դր/ր:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»
- Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև
- Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները կմասնակցեն Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան