Վաճառքից հետո Versace նորաձևության տան անունը կփոխվի
Michael Kors Holdings ընկերությունը Versace նորաձևության տունը ձեռք բերելուց հետո կփոխի նրա անունը՝ դարձնելով Capri Holdings Limited։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Michael Kors-ի կայքում։
«Michael Kors Holdings Limited-ը՝ աշխարհահռչակ բրենդ է, որը միավորում է լյուքս դասի բրենդները, հայտարարում է Gianni Versace SpA իտալական նորաձևության տան բաժնետոմսերի ձեռքբերման մասին վերջնական համաձայնագրի կնքման մասին՝ 1,83 մլրդ եվրոյով կամ 2,12 մլրդ դոլարով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Versace-ի հետ գործարքն ավարտելուց հետո Michael Kors Holdings Limited այն վերանվանվելու է Capri Holdings Limited- ի` ի պատիվ Կապրի իտալական կղզու:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վերսաչե ընտանիքի անդամները և ընկերության գործադիր տնօրեն Ջոնաթան էյկրոյդը ոչ միայն կպահպանեն իրենց պաշտոնները նոր հոլդինգում, այլև կստանան ընկերության բաժնետոմսերը՝ 150 մլն եվրոյի չափով։