«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ևս մեկ մարդ տուժել է
Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևաքով, ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին միայն մեկ զոհի մասին։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Առողջապահության նախարարությունից մանրամասնում են, տուժած ԲԿ-ի աշխատակից է, թեթև վնասվածքներ ունի, անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, ուր ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
«Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են հանգամանքները»,-հայտնում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան