ՔՊ խոսնակ. Հայկ Մարությանը ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել
Երևանում գազելները կմնան։ Պարզվում է՝ Հայկ Մարությանին վերագրվող հայտարարությունը սուտ է։
«Հայկ Մարությանը ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել։ Այն հայատառ էջը, որը գոյություն ունի, ֆեյք է։
Խնդրում եմ նյութ գրելիս հիմք չընդունել այդ էջում հրապարակված ապատեղեկատվությունը»,-գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։
Ֆեյք էջում հայտարարություն էր տարածվել, մի քանի լրատվամիջոցներն էլ հրապարակել էին հետևյալը.
«Սիրելի Երևանցիներ,
Մոտ մեկ ամսից Երևանում չի լինի ոչ մի երթուղային գիծ, ոչ մի գծատեր !!!
Չի լինի գեթ մեկ «գազել» մակնիշի երթուղային տաքսի։ Ներմուծվելու է նոր չինական ավտոբուսներ, շատ հարմարավետ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար են հարմար։
Ձեր` Հայկ Մարության
Խնդրում եմ տարածեք,բոլորը իմանան»։