Ջիմ Քերրին առաջին անգամ նկարահանվել է բաց տեսարանում
56-ամյա Ջիմ Քերրին զարմացրել է երկրպագուներին՝ հայտնվելով իրեն ոչ բնորոշ բաց՝ անկողնային տեսարանում, որի կադրերը ներկայացրել է Daily Mail-ը։
Քերիի մասնակցությամբ սեքսուալ տեսարանը հայտնվել է Միշել Գոնդրիի «Կատակում եմ» սերիալի հերթական էպիզոդում։
Գազետա.ռու կայքը գրում է, որ այդ բաց տեսարանը առաջին սեքս-տեսարանն է, որում հայտնվում է դերասանը։ Երկրպագուները ենթադրում են, որ նա որոշել է իրեն թույլ տալ դա որպես եզրափակում, քանի որ ավելի վաղ Քերրին ասել էր կինոյից հեռանալու ցանկության մասին։