Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ
Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանյանը։
«Լևոն Երանոսյանը կանչվել է հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար»,- նշեց նա։
Թե ի՞նչ կարգավիճակով, ի՞նչ գործի շրջանակում ու ի՞նչ գործողությունների համար է կանչվել բարձրաստիճան նախկին ոստիկանը ծառայություն, այս պահին ՀՔԾ-ից չմանրամասնեցին, խոստանալով լրացուցիչ տեղեկությւոններ հայտնել ավելի ուշ։