ԱՆ. ԲԿ-ի կայանում այլ բալոն են լիցաքավորել
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Թ.Ա.-ն անցել է անհրաժեշտ հետազոտություններ: Ունի ձախ թևի թեթև վնասվածքներ: Ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Նման տվյալներ է հրապարակել առողջապահության նախարարությունը։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է.
«Ինչ վերաբերում է հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանի անվտանգությանը, ապա այն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է այս հունիսին և ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն:
Կայանում արտադրության և աշխատակիցների անվտանգությանն առնչվող որևէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը:
Թթվածնի բալոնի պայթյունի պատճառը եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, իսկ տվյալ բալոնի` կայանում հայտնվելու հանգամանքն ու պայթյունի պատճառները և հանգամանքները ճշտվում են ոստիկանության կողմից:
ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը»։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Տռուզյան. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ևս մեկ մարդ տուժել է
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել