Համացանցում լայնորեն տարածվում է Նոյի տապանի մնացորդների նկարը
Համացանցում սեպտեմբերի 16-ին հայտնվեց «Նոյի տապանի» մնացորդների նկարը, որն ակտիվորեն սկսվեց տարածվել ողջ համացանցում։ Նկարը տարածել էր ինդոնեզիացի օգտատերը ու պնդել, թե այն Նոյի տապանն է։
Նկարի տակ Բերիտա Իսլամի անունով օգտատերը գրել էր. «Նոյի տապանի մնացորդները։ Աստված օրհնի քեզ»։
Նոյի տապանը Աստվածաշնչում հիշատակվում է որպես նավ, որը Նոյին, նրա ընտանիքին ու տարբեր կենդանիների փրկեց ջրհեղեցից։
Նկարը տարածվել է նաև լրատվամիջոցներով, սակայն Agence France-Presse-ն ուսումնասիրելով նկարը, պարզել է, որ այն Նոյի տապանը չէ ու արված նկարի վայրը նշվում է Դանջենես, Մեծ Բրիտանիա։ Այն 2015թ.-ին հայտնվել է The Guardian-ի հրապարակման մեջ ու նշվել, որ նավը Դանջենեսում է եղել ու ձկնորսական նավ է։ Սակայն նկարը նաև լայնորեն կիրառվում է Նոյի տապանի վերաբերյալ հոդվածների համար։
Նշենք, որ պատմական աղբյուրներում ու փորձագետների կարծիքով, Նոյի տապանը գտնվել է Արարատ լեռան վրա, որի նկարները համոզիչ են։
2017թ.-ի հոկտեմբերին ամերիկացի պրոֆեսոր Փոլ Էսպանտեն, 100 գիտնականների հետ Թուրքիայում մասնակցելով եռօրյա սիմպոզիումի, հայտարարել էր, որ մտադիր է բացահայտել փաստեր, որ Նոյի տապանը հանգրվանել է հենց Արարատի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան