ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել գործող վարչապետի դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով հայց է ներկայացրել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
«Դատալեքս»-ից Panorama.am-ը տեղեկացավ, որ հայցը մուտք է եղել դատարան 8 օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին։ Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մանրամասնել է՝ հայցը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արած հայտարարությանը.
«Հետևյալ արտահայտությունն է իրեն թույլ տվել վարչապետը, ասել է` «ի՞նչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու հետո ասել` ես անձեռնմխելի եմ»:
Ալումյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, արդյո՞ք կառավարության ղեկավարի նման հայտարարությունը դիտում է ճնշում դատարանի վրա։
«Չէի ուզի այդ հարցը մեկնաբանել»,-ասաց փաստաբանը։
Ի՞նչ ակնկալիք ունի փաստաբանը դատարանից հարցին էլ ի պատասխան նշեց. «Ակնկալում եմ, որ գործը կքննվի ու կլուծվի արդար ձևով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան