Շարմազանով. ԵԱՏՄ-ին անդամակցումը բխում է մեր պետական շահերից
ԵԱՏՄ-ն գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ու տարբեր ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ է ստեղծել: Նման կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ հանդիպմանը։
«ԵԱՏՄ-ին անդամակցելը բխում է մեր պետությունների շահերից: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, Մինսկում է:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման և ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը, կարևորվել միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափում իրականացվող աշխատանքը: