Ալիևը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից և սրել առաջնագծում իրադրությունը. վերլուծաբան
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվել, հակառակ, մենք պետք է գիտակցենք, որ Ալիևը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից և սրել առաջնագծում իրադրությունը։ Չռմ բացառում, որ այս շաբաթ ևս լարված լինի առաջնագծում, մեր տղաները պետք է զգոն լինեն։ Մենք մեր անհամաչափ պատասխաններով պետք է Ադրբեջանին խաղաղություն պարտադրենք, զսպենք նրան»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը։
«Հույս ունեմ, որ մեր ռազմական տեսլականն առաջ բերելով՝ ցույց ենք տալու, որ միշտ զսպելու ենք Ադրբեջանին։ Ճանապարհը երկար է լինելու, բայց ուշ թե շուտ Ադրբեջանը գալու է, նստելու է բանակցային սեղանի շուրջ և խոսելու է Արցախի հետ»,- ասաց նա։
Անդրադառնալով այսօր առավոտյան ադրբեջանի ՊՆ-ի կողմից հնչած այն հայտարարությանը, որ ադրբեջանական առաջնագծին մոտեցող ցանկացած օբյեկտ կոչնչացվի՝ Թևան Պողոսյանը շեշտեց՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը նման հայտարարություն է անում։
«Առաջին անգամ չէ, որ իրենք փորձում են ասել, թե հզոր են։ Մենք էլ մեր վարքագիծն այդպիսին պետք է դարձնենք՝ անառիկ պահելով մեր սահմանները։ Եթե որևէ մեկը փորձի խոցել մեր ռազմական տեխնիկան, ուրեմն՝ պետք է պատրաստ լինենք անհամաչափ պատասխան տալ։ Այս հայտարարությունը միաժամանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը կարողանում է միջազգային մեծ իրադարձությւան ժամանակ հնչեցնել իր տեսակետը։ Մենք ևս պետք է կարողանանք։ մենք պետք է փոխենք խաղի կաննոները» ,- ասաց վերլուծաբանը։
Ասուլիսի ավարտին Թևան Պողոսյանն անդրադարձ կատարեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որում վերջինս հույս էր հայտնել առաջիկա ամիսներին լուծված տեսնել Արցախյան խնդիրը։ Բանախոսը հորդորեց այս հայտարարությունը խորությամբ չընդունել, քանի որ այն ողջույնի, շնորհավորական ուղերձի ընդամենը լրացուցիչ մի մասն էր։
«Շնորհավորանք էր, Թրամփը մի սիրուն բան պետք է ասեր, ասել է։ Վստահ եմ, երևի չի էլ կարդացել։ Իր օգնականները տեքստը մշակել են, այլապես նա դժվար հիշեր, որ հարյուր տարի առաջ Հայաստանն ու ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ են ունեցել»,- ամփոփեց վերլուծաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանին այս պահին հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումը չի կարող անուշադրության մատնվել. Դավիթ Բաբայան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու հրատապ անհրաժեշտության վրա. Բալայան
- Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում գիշերը խաղաղ է անցել
- Պաշտպանը ստացել է ահազանգեր Բաղանիս և Չինարի գյուղերի գնդակոծության մասին
- Տոնոյան. Անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու համար