
Իսրայելական բանակը Սիրիայում կշարունակի Իրանի դեմ գործողությունները
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը երկրի զինված ուժերին հրահանգ է տվել Սիրիայում շարունակել Իրանի դեմ գործողությունները։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյ»-ը։
«Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ կոորդինացիայի պահպանմամբ մենք կշարունակենք գործել Սիրիայում Իրանի ռազմական ներկայության դեմ»,-նշված է փաստաթղթում։
Ինչպես նշվում է, կաբինետը քննարկել է Սիրիայում ռուսական Իլ-20-ի կործանման շուրջ իրավիճակը և զինծառայողների մահվան կապակցությամբ ցավակցություններ հայտնել։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել էին Իլ-20-ի կործանման փաստը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից
- Ռուսական Իլ-20-ը՝ 14 զինվորականներով անհետացել է Սիրիայի ափերին