Հռոմի պապը հորդորել Է զգուշանալ տեխնիկական առաջընթացի նկատմամբ անսահման հավատից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է, որ միայն տեխնիկական առաջընթացին՝ որպես զարգացման միակ միջոցին հավատալը, սպառնում է մարդկանց միջև հարաբերությունների հաստատման ունակության կորստով: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին քահանայապետը, հայտարարել է Էստոնիայի ղեկավարության, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը։
«Երևույթներից մեկը, որը մենք կարող ենք դիտել մեր տեխնոկրատական հասարակություններում, կյանքի իմաստի, կյանքի ուրախության կորուստն է, որը տանում է հրաշքի ընկալման ունակության դանդաղ մարման, ինչը հաճախ է մարդկանց պաշտպանում դժվարին օրերին: Տեխնիկական առաջընթացի՝ որպես զարգացման միակ ուղու նկատմամբ անվերապահ հավատը, կարող է սպառնալ մարդկանց միջև հարաբերությունների, սերունդների և մշակույթների միջև կապերի կորստով»,- ասել է Ֆրանցիսկոսը։
Նշենք, որ Հռոմի պապը քառօրյա այցով Բալթյան տարածաշրջանում էր։