Բարձրակարգ խոհանոց՝ ՄԱԿ-ի բարձրաստիճան հյուրերի համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրերին Նյու Յորքում հավաքվում են հարյուրից ավելի երկրների ղեկավարներ, կառավարության ղեկավարներ և այլ պաշտոնյաներ։ Ամեն տարի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր խոհարարը Դեն Լոպեսն ամեն օր ուտելիք է պատրաստում բարձրաստիճան հյուրերի համար։ Նրա խոսքով, միայն մեկ ճաշի պատրաստումն ավելի շատ ջանքեր է պահանջում, քան իր ամենօրյա աշխատանքը։
«Ավելի հեշտ է կերակրել 4000 մարդու, քան 170-180 երկրի ղեկավարի, քանի որ սովորաբար չկա անվտանգության խիստ համակարգ»,- ՄԱԿ-ի գլխավոր կայքի հաղորդմամբ՝ ասել է նա։
Ինչպե՞ս է հաջողվում գոհացնել համաշխարհային առաջնորդներին, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ, տարբեր ազգային խոհանոցներ, ովքեր ունեն իրենց նախընտրած ուտելիքը։
«Սկզբունքորեն, մենք անում ենք Արարողակարգի ծառայության հրամանները։ Իմ խնդիրն է՝ մի քանի նախաուտեստ, հիմնական ուտեստ և աղանդեր պատրաստել։ Արարողակարգի աշխատակիցները համտեսում են գինին և ճաշատեսակները, որոշում, թե մենք ինչ ենք պատրասելու ճաշին»,- ասել է խոհարարը։
Դ. Լոպեսի խոսքով, համտեսումն ու քննարկումները կարող են տևել մինչև չորս ժամ։ Բացի հիմնական ճաշատեսակներից, նա և իր գործընկերները ուտելիք են պատրաստում նաև նրանց համար, ովքեր հետևում են որոշակի դիետայի։
Իսկ ի՞նչ են սիրում համաշխարհային առաջնորդները։
«ՄԱԿ-ում նրանք նախընտրում են դասական ֆրանսիական խոհանոց։ Մենք պատրաստեցինք veal en papillote, chicken mousseline, ֆուա Գրա։ Նրանք սիրում են գառան, հորթի, ֆիլե մոնյոն։ 15 տարի մենք աշխատում ենք այստեղ, այդ ճաշատեսակները ճաշացանկում կան։ Մենք պատրաստում ենք նաև ձկնեղենով ուտելիք, բուսակերների համար որևէ բան»,- ասել է նա։
Որպեսզի բոլորի «ճաշակով» ուտելիք լինի, պետք է տարբեր մշակույթների խոհանոցը լավ իմանալ։ ՄԱԿ-ի գլխավոր խոհարարը եղել է տարբեր երկրներում, բայց, պարզվել է ՄԱԿ-ն ինքն իրենով հիանալի տեղ է, որպեսզի մարդ սովորի աշխարհի տարբեր երկրների խոհարարական ավանդույթները։
«Բացի այդ, տարբեր երկրների ներկայացուցչություններ անցկացնում և ֆինանսավորում են ազգային խոհանոցի շաբաթները։ Մեզ մոտ են գալիս խոհարարներ ամբողջ աշխարհից և սովորեցնում են մեզ պատրաստել ազգային ճաշատեսակներ»,- ասել է գլխավոր խոհարարը։
Ինչ վերաբերում է նախագահական ճաշացանկին, ապա նոր ճաշացանկի մասին սկսում են մտածել արդեն հունվարից, հունիսին կազմվում է նախնական ցանկը, իսկ հուլիսի վերջին Արարողակարգի աշխատակիցների հետ ընդունվում է վերջնական որոշում։ Դեն Լոպեսն ասել է, որ նշանակված օրվանից երկու օր առաջ սկսում են նախապատրաստվել։
Ֆերնանդո Բարկինը արդեն 20 տարի զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով և ասում է, որ իր համար տարվա մեջ ամենալարված պահն է։
«Երբ խոսքը գնում է ԱՄՆ նախագահի մասին, ապա անվտանգության միջոցառումներն ավելի խիստ են»,- նշել է նա։
Մոհամեդ Մահարը մատուցել է այնքան շատ նախագահների, որ արդեն դժվարանում է նշել նրանց թիվը՝ Բուշ-ավագից մինչև Թրամփ։
«Քլինթոնն ամբողջ ժամանակ կատակում և ծիծաղում էր հատկապես Չինաստանի և Գլխավոր քարտուղարի հետ։ Մենք նրա հետ նույնպես մի քանի կատակ էինք անում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը
- Նոր Զելանդիայի վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա է եկել 3-ամսական դստեր հետ