Մայքլ Մուրի՝ Դոնալդ Թրամփի մասին ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի
Մայքլ Մուրի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և 2016 թվականի նախագահական ընտրությունների մասին «Ֆարենհեյթ 11/9» վավերագրական ֆիլմը վարձույթում այնքան էլ հաջողություններ չունի, որքան ամերիկացի ռեժիսորի՝ Ջորջ Բուշ-կրտսերի մասին ֆիլմը։ Ռիա նովոստին, հղում անելով Hollywood Reporter-ին, գրում է, որ «Ֆարենհեյթ 11/9» -ը էկրան է բարձրացել անցած շաբաթ երկրի 1719 կինոթատրոններում, առաջին շաբաթ-կիրակի օրերին դիտումներից հավաքվել է 3,1 միլիոն դոլար:
2004 թվականաին Մայքլ Մուրը նկարահանել էր «Ֆարենհեյթ 9/11» ֆիլմը, որը նվիրված էր նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հասցեին հնչած քննադատություններին և մեղադրանքներին, այդ թվում նաև՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններում նրա ունեցած մասնակցության հետ կապված։ Fox News –ի հաղորդմամբ, ֆիլմի թողարկման առաջին շաբաթ-կիրակի օրերին 868 կինոթատրոններում դիտումներից հավաքվել էր 23,9 միլիոն դոլար։ Ամբողջ աշխարհում այն հավաքել էր 222,4 միլիոն դոլար, ինչը ռեկորդային էր վավերագրական ֆիլմերի դեպքում։