Նոբելյան սկանդալ
Շվեդ լուսանկարիչ և ռեժիսոր Ժան-Կլոդ Առնոն հենց դատարանի դահլիճում կալանավորվել է։ Նրա համար պահանջել են երեք տարվա ազատազրկում սեռական ոտնձգության գործով, որի պատճառով Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ այս տարի չի տրվելու։
Եվրանյուզը գրում է, որ անցած տարվա նոյեմբերին նրա հասցեին մեղադրանք են հնչեցրել 18 կանայք, ովքեր կապված են Շվեդական ակադեմիայի հետ, որն էլ հանձնում է մրցանակը։ Դատարանը որոշել էր քննել մեկ գործ՝ կրկնակի բռնաբարության մեղադրանքով։
Ռեժիսորի փաստաբանն ասել է. «Նա շոկի մեջ է, նա չէր սպասում, որ կկալանավորեն։ Ես անձամբ կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկար»։
Մեղադրող կողմը նշել է, որ տուժողը վախենում էր կապվել այս գործի հետ, քանի որ մեղադրյալը հանրային անձ է, ունի փող և կապեր, որը կարող էր լրջորեն բարդացնել նրա կայնքը. «Այնպես որ մենք նրա կալանավորումը համարում ենք հաղթանակ, չնայած վճիռը դեռ չի հրապարակվել»։
Շվեդական ակադեմիայում աշխատում էր Առնոյի կինը։ Սկանդալի ֆոնին նա հեռացել էր կազմակերպությունից, նրան հետևել էին մի քանի աշխատողներ։ Մեղադրող կողմը նշել է, որ ռեժիսորի սեռական ոտնձգությունների մասին ակադեմիայում իմացել են, սակայն որևէ բան չեն արել։ Տեղի ունեցածի պատճառով Շվեդական ակադեմիան որոշել է այս տարի Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ չշնորհել։