Ջիգարխանյանը դատական նիստին չի ներկայացել
Հայտնի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը նախօրեին չի ներկայացել դատարան, ցուցմունք չի տվել անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման գործով։ Այս գործով մեղադրանք է առաջադրված Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայային։
«Սպասում ենք տուժողին և վկաներին։ Արմեն Բորիսովիչը չի ցանկանում գալ դատարան։ Նա ամեն անգամ դատավարության ընթացքում հիվանդանում է»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ իր դժգոհությունն է հայտնել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբան Լարիսա Շիրոկովան։
Նա նշել է, որ եթե խախտվել է մարդու անձնական կյանքը, ապա նա ինքը պետք է պարզաբանի, թե այդ խախտումն ինչպես է արտահայտվել։
Ա. Ջիգարխանյանի փաստաբանն ասել է, որ դերասանը ընթացիկ ստուգումներն է անցնում, նա իրեն լավ է զգում։ Բայց դերասանը չի կարող գնալ դատական նիստերին, քանի որ դա իր համար զգացմունքային, ֆիզիկական և բարոյական փորձություն է։
Քննության վարկածով, Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան թատրոնի աշխատասենյակներից մեկում տեղադրել էր տեսախցիկ՝ գաղտնի նկարահանելու համար։ Ավելի ուշ կադրերը ցուցադրվել են հեռուստաալիքներից մեկով։ Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան չի ընդունում իր նկատմամբ առաջադրված՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման մեղադրանքը։
Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ շուրջ սկանդալը ծագել էր 2017 թվականի աշնանն այն բանից հետո, երբ հայտնի դերասանը մեղադրել էր իր կնոջը խաբեության մեջ և հայտարարել նրանից բաժանվելու մասին։ Պաշտոնապես նրանք ամուսնալուծվել էին 2017 թ. նոյեմբերի 27-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
- Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
- Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է
- Ջիգարխանյանը վերադառնում է աշխատանքի
- Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ Արմեն Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն. Արթուր Սողոմոնյան
- Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել
- Փաստաբանը հերքել է Ջիգարխանյանին հիվանդանոց տեղափոխելու մասին լուրերը
- Ջիգարխանյանը նորից հիվանդանոց է տեղափոխվել
- Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան