
ՖԻՖԱ-ն դժգոհ է մնացել Ռոնալդուից և Մեսսիից
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, դժգոհ է մնացել, որ «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չեն մասնակցել ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը, որը կայացել է նախօրեին Լոնդոնում։
«Նրանք վարկաբեկում են ֆուտբոլը և նույնիսկ չեն հասկանում դա»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը։
Նշենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Ռոնալդուն և Մեսսին ընդգրկվել էին տարվա խորհրդանշական հավաքականի կազմում։