Ավագանու ընտրությունները քննությունն էին, որ կիրակի օրը կարողացանք հանձնել. Թևան Պողոսյան
«Երևանի ավագանու ընտրությունները քննությունն էին, որ կիրակի օրը կարողացանք հանձնել։ Մենք այդ օրը սովորեցինք քվեարկել և վստահ լինել, որ գրանցված քվեներն իրական քվեներ են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով, բոլորը գիտակցում են, որ այս ընտրություններին կհաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դա, ըստ բանախոսի, կլինի ընտրությունների երկրորդ ցիկլը։ Երրորդ՝ արդար ընտրական ցիկլից հետո հնարավոր կլինի ասել, որ երկիրը հաղթահարել է ժողովրդավարական սահմանագիծը։
Հարցին՝ վտանգ չի՞ տեսնում այն բանում, որ իշխանության թեկնածուն ութսուն տոկոսից ավելի ձայներ է հավաքել՝ տեղ չթողնելով բազմակարծության, Թևան Պողոսյանը նշեց՝ բնական է, որ ստեղծված իրավիճակն իր մեջ վտանգ է պարունակում։
«Բնական է, որ վիճակն իր մեջ վտանգ ունի։ Բայց ինչպես ասում են, խելոքն ուրիշների սխալների է վրա է սովորում, մաղթում եմ՝ լինենք խելոք։ «Իմ քայլի» թիմին մաղթում եմ, որ նախկինից դասեր քաղեն և ապացուցեն, որ նոր Հայաստանում սերն ու հանդուրժողականությունն այնքան մեծ արժեքներ են, որ հաղթած թիմը մյուսների հետ աշխատելու ինչ-որ ներառական, մասնակցային մոտեցումներ կգտնի։ Երևանը բոլորինս է, և խնդիրը նոր կառավարում, նոր մշակույթ բերելն է»,- ասաց վերլուծաբանը։
Թևան Պողոսյանը միաժամանակ շեշտեց՝ նոր ավագանին չի կարողանալու մեկ օրում կյանքի կոչել բոլոր ծրագրերը, անհրաժեշտ են լինելու ժամանակ և մեծ ռեսուրսներ։
«Ինչ վերաբերում էխորհրդարանական ընտրություններին, ապա մնացած բոլոր քաղաքական ուժերը պետք է դասեր քաղեն, հասկանան՝ ինչն այնքան լավ չարեցին, որ հանրությունը չլսեց իրենց։ Ի վեջո հանրությունն է նրաց ընտրելու, ժողովրդի ընտրությունը պետք է հարգել»,- շեշտեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանը շնորհավորել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին
- Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ու վայրկյան ծառայել Ձեզ. Հայկ Մարության
- Արտակ Զեյնալյանը՝ Հայկ Մարությանի շտաբում