Ավագանու ընտրությունները մեկ մարդու վստահություն հայտնելու քվեարկություն էին. քաղտեխնոլոգ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ՀՀ անկախ պետականության տարիների ընթացքում երրորդ ընտրություններն էին, որ տեղի ունեցան ազատ, արդար և թափանցիկ։ Ինչպես քվեարկեց ընտրողը, այդպիսի արդյունք էլ ստացվեց»,- այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Հայտնի է, որ հեղափոխական էյֆորիան ավելի մեծ մասնակցություն է ապահովում։ Այդ էյֆորիան իր էական դերակատարությունն ունեցավ, բայց գերագնահատել դրա նշանակությունը պետք չէ։ Նման արդյունք գրանցվեց այն բանի արդյունքում, որ մասնակից ուժերից մեկը ներկայացրեց հեղափոխության, ապագայի ճանապարհ։
Մյուս քաղաքական ուժերն ընդամենը շարադրեցին Երևանում առկա խնդիրները։ Տպավորություն ստեղծվեց, որ մյուս կողմում գտնվող ուժերը ոչ թե կյանքի գաղափարներ առաջադրեցին, այլ իրենց տրաֆարետային հայտարարություններով փորձեցին համոզել, որ իրենք կարող են դառնալ Երևանի լավ հավաքարար, «լիֆտյորշիկ» և այլն»,- ասաց բանախոսը։
Քաղտեխնոլոգը շեշտեց՝ ավագանու ընտրություններում ընտրակաշառքը, վարչական ռեսուրսները տեղ չեն ունեցել, տեղի է ունեցել գաղափարը։ Բադալյանի խոսքով, միաժամանակ, Երևանի ավագանու ընտրություններն առավելապես մեկ մարդու վստահություն հայտնելու քվեարկություն էին, և այդ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։
«Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին և «Լույսին», ապա նրանք պետք է բարեփոխվեն, այլապես դուրս կմնան խորհրդարանից։ Նրանք արմատական, գաղափարական բարեփոխումների կարիք ունեն, նույնը՝ ՀՅԴ-ն՝ ընդհուպ ղեկավարության մակարդակով։ Մնացած բոլոր մանր-մունր կուսակցությունները ենթակա են կամ ինքնալուծարման կամ պետք է միավորվեն առավել խոշոր ուժերի հետ»,- ընդգծեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանը շնորհավորել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին
- Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում քաղաքական կուսակցություններ գոյություն չունեն. քաղաքագետ
- Մարուքյան. Զեյնալյանը չի վերցնի ավագանու մանդատը
- ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների արձանագրություն կազմեց
- Նորընտիր ավագանին առաջին նիստը կհրավիրի հոկտեմբերի 10-ին
- ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 43.65 տոկոս
- Ավագանու ընտրություններում պարզ է դառնալու ուժերի հարաբերակցության պատկերը. Հակոբ Բադալյան
- Շահգելդյան. Ակնկալում ենք, որ ՕԵԿ-ը կլինի ավագանու կազմում ընդգրկվելիք երեք ուժերից մեկը
- Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է
- «Իմ քայլը» կհավաքի 60․6, ԲՀԿ-ն՝ 9․2, «Լույս» դաշինքը՝ 3․4 տոկոս ձայներ. հարցման արդյունքներ
- Քարոզարշավի ընթացքում Երևանի խնդիրները դարձել են մանրադրամ. ՀՅԴ ավագանու թեկնածու