Լիոնը և Հելսինկին՝ «Խելացի զբոսաշրջության» առաջին քաղաքները
2019 թվականին Լիոնը և Հելսինկին կդառնան «Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք» տիտղոսը կրող առաջին քաղաքները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Եվրոպուլս»-ին:
Ըստ աղբյուրի՝ դրանք ընտրել են ԵՄ անդամ 19 երկրների 38 հավակնորդ քաղաքների թվից:
Նշվում է, որ սա Եվրամիության նոր նախաձեռնությունն է. խելացի զբոսաշրջության մայրաքաղաք կարող է դառնալ եվրոպական քաղաք, որը նորարարական ծառայություններ է զարգացնում զբոսաշրջիկների համար ՝ քաղաքային հարմարավետ տրանսպորտից մինչև նորարարություն թանգարաններում: Հաղթողները ստանում են լրացուցիչ գովազդ և աջակցություն՝ քաղաքի տուրիստական բրենդ ստեղծելու համար:
«Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք» կոչմանը հավակնող քաղաքները գնահատվում են չորս ուղղությամբ՝ «Քաղաքային միջավայրի մատչելիություն», «Էկո-կայունություն», «Թվային տեխնոլոգիաների զարգացում» և «Մշակութային ժառանգությունն ու կրեատիվությունը»: