Շահավետ ավանդ՝ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ
Կոնվերս Բանկը հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդնում է նոր՝ «Կոնվերս 25» ավանդ: Սա բանկային համակարգում եզակի ավանդատեսակ է, որի վաղաժամկետ դադարեցման դեպքում ավանդատուները չեն զրկվում հաշվարկված տոկոսագումարից:
««Կոնվերս 25»-ը ներդրման 25-ամսյա ժամկետով ավանդ է, որի 13-րդ ամսից գործում է ավելի բարձր տոկոսադրույք, քան ներդրման առաջին տարում: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ներդրման պահին գործած (1-12 ամիսների համար) տոկոսադրույքի հիման վրա: Սրանք այս ավանդատեսակի հիմնական առավելություններն են մյուս նմանատիպ առաջարկների համեմատ»,- հայտնում են Կոնվերս Բանկից։
Որպես «Կոնվերս 25»-ի այլ առավելություններ նշվել են ավանդադրման ողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը:
Նշվել է նաև, որ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ Բանկն առաջիկայում հանդես կգա նոր շահավետ առաջարկներով:
Մանրամասները՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը
- Կոնվերս բանկը՝ երևանյան երաժշտական միջազգային փառատոնի հովանավոր
- Կոնվերս Բանկը «Արմենիա Էքսպո»-ի շրջանակներում ներկայանում է մի քանի մրցունակ առաջարկով
- Ավտովարկավորման շահավետ ակցիա՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկն ավարտել է երեք արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս բանկի աջակցությամբ բարելավվել են Գյումրու երկու դպրոցի կրթական պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին