Սթիվեն Սիգալը մեծ հաճույքով Պրիմորյեի նահանգապետ կդառնար
Ամերիկացի դերասան, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Սիգալը հայտարարել է, որ մեծ հաճույքով կդառնար Պրիմորյեի ղեկավար: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Հարցին, թե կցանկանար դառնալ Պրիմորյեի նահանգապետ, Սիգալը պատասխանել է` «Հաճույքով»:
Դերասանը, որը 2016 թ-ին ստացել է ՌԴ քաղաքացիություն, հայտնել է՝ հորական կողմի նախնիներն «այդտեղի են», ուստի առանձնահատուկ հետաքրքրություն ունի Պրիմորյեի նկատմամբ:
«Ուզում եմ ուսումնասիրել Պրիմորյեի նահանգն ու ավելի շատ բան տեսնել: Ես կցանկանայի ձեր նահանգապետը դառնալ»,- ասել է Սիգալը: