ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է. Սվիտալսկի
ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ առևտուրն ընդլայնել, իսկ դրա համար հարկավոր է աջակցել ՀՀ կառավարությանը:
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ/CEPA) հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավել և ընդլայնել Հայաստան-ԵՄ համագործակցությունը:
«Մենք համատեղ պետք է քննարկենք՝ ինչ է պետք անել, որ Հայատանն ավելի գրավիչ լինի ներդրումների համար»,- ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Անդրադառնալով «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմին՝ Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Հայաստանի համար այն շատ օգտակար է, քանի որ GSP+ համակարգով տարեկան կտրվածքով հայկական կողմը տնտեսում է 40 մլն եվրո: Միևնույն ժամանակ նա նշեց, որ կան խնդիրներ և ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի, որ դրանք ևս լուծվեն: