Քննարկվել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Զրուցակիցները կարևորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Կողմերը կարևորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումն ու այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր և անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Լիբանանի նախագահը վերահաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:
Զրուցակիցները երկկողմ կապերի ընդլայնման գործում կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը: Միշել Աունն ընդգծել է, որ տեղի հայ համայնքը իր երկրի տարբեր ոլորտներում ունի կարևոր դերակատարություն և հաջողությամբ նպաստում է պետության զարգացմանն ու առաջընթացին:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթնաժողովին
- Վարչապետը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը
- Փաշինյանը ևս մեկ անակնկալ հանդիպում է ունեցել
- Կապիտալի տերերը տվյալ դեպքում հայրենիք ունեն և այդ հայրենիքը Հայաստանն է. Փաշինյան
- Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը
- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիպրոսի և Ռուանդայի նախագահներին
- Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում