Սերգեյ Բագրատյանն առաջարկում է քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել Օսկանյանի և Զուրաբյանի գաղտնալսումը
«Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկեց նույն հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել նաև նախկինում կատարված որոշ գաղտնալսումներ, ինչպես օրինակ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը։
Պատգամավորը միաժամանակ առաջարկեց ձևակերպել հանձնաժողովի ստեղծման և արդյունքների իրացման նպատակը. «Պետք է հատուկ նշվի, որ հանձնաժողովի ստեղծումը քաղաքական նպատակներ չի հետապնդելու և եզրակցությունները չեն օգտագործվելու քաղաքական նպատակներով»։
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը համաձայնեց Բագրատյանի առաջարկին՝ շեշտելով, որ դա հենց այդպես էլ լինելու է։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին հանաձայնություն հայտնեց այն առաջարկին, որ հանձնաժողովը պետք է անդրադարձ կատարի նաև նախկինում արված գաղտնալսումներին։
Նրա համոզմամբ, այս հանձնաժողովը ստեղծվել է քննարկելու առևերույթ գոյություն ունեցող փաստերը և վերջում եզրակացության գալու համար։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ առաջարկեց գտնել այնպիսի լուծումներ, որոնք արդյունավետ աշխատանք կապահովեն։ Նա նշեց, որ թեև աննուններ այս պահին չի տա, սակայն պատկերացնում է հատկապես ում կարելի է հրավիրել քննիչ հանձնաժողովի նիստերին՝ այդ արդյունավետությունն ապահովելու համար. «Տրամաբանական է, որ մենք արդյունավետ քննություն կատարենք, դրա համար կան բավարար գործիքներ և միջոցներ»։
Երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ներկաներին հորդորեց ընդմիջում վերցնել և իր աշխատասենյակում քննարկել հանձնաժողովի աշխատակարգը։ Ներկաները համաձայնեցին։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը
- Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ գաղտնալսում են նաև իր հեռախոսը
- Նշանակում է՝ որևէ քաղաքացի երաշխավորված չէ գաղտնալսումից. Գևորգ Կոստանյան
- ԱԺ քննիչ հանձնաժողովն անդրանիկ նիստը կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան