Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը
ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։
Ավելի վաղ խոսելով Վճռաբեկ դատարան դիմելու մասին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, նշել էր, որ վերաքննիչ դատարանն անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը և բավարարել պաշտպանների բողոքը, բայց փաստաբաններին դա չի բավարարում։
«Թող տպավորություն չստեղծվի, որ միայն անձեռնմխելիության խնդիրն էր։ Բազմաթիվ այլ հարցեր կան։ Մեր հիմնավորումները վերաբերում են ինչպես կալանքի պայմաններին, այնպես էլ հիմքերին։ Հիմնավորված չէ, որ մեր վստահորդը որևէ առնչություն ունի մեղադրանքին, և հիմքեր չկան, որ նա կարող է խուսափել կամ խոչընդոտել գործի քննությունը»,- ասել էր Խուդոյանը։
Դատախազությունն էլ իր հերթին Վճռաբեկ դատարանից պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացել ԱԱԾ տնօրենի դեմ. pastinfo.am
- Ալումյան. Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում
- Հայտարարություն. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում
- Ռոբերտ Քոչարյան. Իմ ֆինանսական կարողության մասին հետաքննությունների արդյունքները շուտով կհրապարակվեն
- Ռոբերտ Քոչարյան. Ամենից զարմանալին ինձ համար Փաշինյանի հայտարարությունն էր
- Քոչարյանի փաստաբան. Նման մոտեցումներով քրեական գործ վարելը ընդունելի չէ. «Իրավունք»
- ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
- Մինչև սեպտեմբերի 5-ը Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը չէր կարող իրավաչափ կերպով պահվել ՀՔԾ-ում. Փաստաբանական խմբի արձագանքը
- ՀՔԾ-ն Քոչարյանի փաստաբաններին հորդորում է «ձեռնպահ մնալ նման գործելաոճից»
- Կոստանյան. Քոչարյանի անձնագիրը պահելը պետք է հիմնավորի նախաքննություն իրականացնող մարմինը
- Ռ. Քոչարյանի փաստաբան. Կքննարկենք որոշ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը
- Քոչարյանի փաստաբան. Եթե կարիք լինի, ստորագրությունը կդրվի
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան