Եվրոպայում և ԱՊՀ երկրներում դեռահասները սկսել են քիչ խմել. ԱՀԿ
Եվրոպայում և ԱՊՀ երկրներում դեռահասները սկսել են քիչ խմել, բայց ալկոհոլի օգտագործումը նախկինի նման մնում է բարձր մակարդակի վրա. կանոնավոր խմում են 15 տարեկան աղջիկների 9 տոկոսը և տղաների 16 տոկոսը։ Ռիա նովոստին ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։
«Չնայած նկատվող անկմանը, նախկինի նման ալկոհոլի օգտագործումը վտանգավոր աստիճանի է, և այդ հանգամանքը շարունակում է լուրջ մտահոգել մասնագետներին»,-ասված է հաղորդագրության մեջ։
ԱՀԿ մասնագետը նշել է, որ երիտասարդներն ալկոհոլ են օգտագործում այն շրջանում, երբ նրանք դա ընդհանրապես չպետք է անեն. «Մենք գիտենք, որ ցանկացած քանակությամբ ալկոհոլի օգտագործումը երիտասարդ սերնդի զարգացման համար կարևոր այդ փուլում հատկապես վնասակար է առողջությանը»։
2014 թվականի տվյալներով, 15 տարեկանների 28 տոկոսը հայտարարել են, որ սկսել են օգտագործել ալկոհոլ 13 տարեկանից։ Այդ երկրների մեծ մասում 2002 թվականից այդ մասնաբաժինը նվազել է 46 տոկոսով։